Huawei P Smart Z-ը ստացել է շարժական տեսախցիկ

Huawei P Smart Z-ը ստացել է շարժական տեսախցիկ

Huawei ընկերությունը ներկայացրել է իր նոր սմարթֆոնը, որի դիմային տեսախցիկը շարժական է։ Մոդելը ստացել է P Smart Z անվանումը։ Տեսախցիկի շարժական մասն, ըստ տեխնիկական բնութագրի, խոստումնալից է՝ կարող է մինչև 12 կգ ծանրություն տանել և դիմանալ -20-ից  60 °С ջերմաստիճանին։ Տեսախցիկը գործարկվում է 1 վայրկյանի ընթացքում։

Huawei P Smart Z-ն ունի 6,59 դյույմանոց  LCD էկրան,  Kirin 710 պրոցեսոր, 4 գբ օպերատիվ և  64 գբ ներկառուցված հիշողություն։ Հիմնական երկակի տեսախցիկն ունի 16+2 մպ մոդուլներ և ունի արհեստական բանականության տարրեր, որոնք թույլ են տալիս կադրում օբյեկտների չափերը ճշտորեն ստանալ։ Ունի նաև USB Type-C, 3,5 մմ բնիկ,  MicroSD քարտի հնարավորություն։

Huawei P Smart Z-ը Եվրոպայում վաճառվում է 279 եվրոյով։