Xioami-ի նոր աղբամանը բացվում է ինքնուրույն

Xioami-ի նոր աղբամանը բացվում է ինքնուրույն

Xiaomi-ն շարունակում է թողարկել ամենաանհավանական էլեկտրոնիկան։ Այս անգամ ընկերությունը ներկայացրել է սենսորային  Ninestars Smart աղբամանը։ Ինտելեկտուալ աղբամանը կառավարվում է մի քանի կոճակով, ինչպես նաև սենսորների միջոցով, բացվում և փակվում է անաղմուկ։ Աղբամանն ունի 10 լ տարողունակություն, կորպուստը պատրաստված է ABS պլաստմասսայից, որը կանխարգելում  է տհաճ հոտի տարածումը։

Կափարիչն ունի ինտելեկտուալ չիպ, որը կարողանում է վերլուծել ու հասկանալ, թե ինչ է կատարվում շրջապատում։ Երբ մարդու ձեռքը մոտենում է աղբամանին, այն ինքնուրուն բացվում է։ Աղբամանն աշխատում է երկու AA էլեմենտով, որը կդիմանա մինչև 17 ամիս։

Ninestars Smart-ը Չինաստանում կարելի է ձեռք բերել 129 յուանով՝ մոտ 8000 դրամ։

Թեգեր: litter, New, Xiaomi