Ս թվականի Սթիվ Ջոբսի հավաքած հաշվարկման լեգենդար Apple-1 մեքենան մայիսի 16-23-ը հնարավոր կլինի գնել Christie’s աճուրդում 630 000 դոլարով։ Christie’s-ի տվյալների համաձայն, Apple-1-ը գտնվում է աշխատանքային վիճակում և սա թվով 10-րդ համակարգիչն է, որը հավաքավել է Սթիվ Ջոբսի ավտոտնակում։
Ի սկզբանե հավաքվել է մոտ 200 Apple-1 համակարգիչ, որից 80-ը պահպանվել են մինչ այսօր։ Իսկ ահա 80-ից 15-ը գտնվում են տարբեր թանգարաններում։ Աճուրդում ներկայացված սարքը պատկանում է Ռիկ Կոնտեին և նվիրաբերվել է ոչ կոմերցիոն կազմակերպությանը 2009 թվականին։ Մեկ տարի անց, այն անձնական հավաքածուի համար գնվել է, իսկ հետո՝ 2014-ին, հայտնվել ներկայիս տիրոջ մոտ։
Ի համալրում Apple-1-ի, աճուրդում կվաճառվեն նաև այլ իրեր ևս՝ առաջին ուղեցույցը՝ ինչպես օգտվել Apple Computer-ից և այլն։ Ըստ Christie’s-ի, այս իրերն ամբողջապես կարող են արժենալ մոտ 630 հազար դոլար։