Esquire ամսագրի ապրիլյան համարը գրել է արհեստական բանականությունը

Սինգապուրում թողարկվել է  Esquire ամսագրի ապրիլյան համարը, որն ամբողջապես գրված է արհեստական բանականությամբ։ Համարն ունի երկու շապիկ, առաջինը Նիկոլայ Կոստեր Վալդաուի՝ Game Of Thrones սերիալի հերոսներից մեկի, լուսանկարով է, իսկ երկրորդը հորինված երաժիշտ  Blawko-ի լուսանկարով։

Գլխավոր խմբագրի նամակը նույնպես երկակի է՝ մեկը գրվել է խմբագրի՝ Նորման Թանի ձեռքով, մյուսը հեղինակել է արհեստական բանականությունը։

Խմբագիրները, իհարկե, սխալների ուղղում արել են, արհեստական բանականությունը իդեալական տեքստեր չի հավաքել։ Հոդվածները, որոնք հեղինակել է արհեստական բանականությունը մակագրված է՝ AI Written։