Oppo-ն էկրանում ներկառուցված տեսախցիկով սմարթֆոն կթողարկի

Oppo-ն էկրանում ներկառուցված տեսախցիկով սմարթֆոն կթողարկի

Եթե հավատանք դիզայներ Վենիամին Գեսկինին, ապա այս տարի սմարթֆոնների աշխարհում մեծ փոփոխություններ են սպասվում՝ կապված  տեսախցիկների դիրքի ու դասավորվածության հետ։ Խոսքը մասնավորապես դիմային տեսախցիկի՝ էկրանի տակ տեղակայվելն է։

Տեսախցիկի մոդուլն էկրանի տակ տեղակայվելու է այնպես, որ անգամ օգտատերերի համար անտեսանելի է լինելու։ Բնականաբար, նման էկրանների մատակարար դառնալու է Samsung ընկերությունը, իսկ սմարթֆոնը հեղինակելու է  Oppo-ն։

Նմանատիպ սմարթֆոնի շուրջ աշխատանքներ է տանում նաև  Vivo ընկերությունը։

Թեգեր: Camera, display, Oppo, Smartphone, Vevo