SMM-ի համար նախատեսված 5 հավելված, որոնք կհեշտացնեն մասնագետների կյանքը

Եթե գոնե մեկ անգամ ձեր մտքով անցել է Facebook-ում էջ բացել կամ Instagram-ում սեփական, գուցե նաև բիզնես հաշիվը առաջ տանել, ուրեմն բախվել է խնդրի՝ ի՞նչ անել, ինչպե՞ս գործել, որպեսզի ցանկալի արդյունք ստանալ։ Թվային մարկետինգի մասնագետ Տարոն Պապիկյանը խորհուրդ է տալիս օգտվել մի քանի հավելվածից, որոնք կհեշտացնեն ձեր աշխատանքը SMM հարցում։ Սրանք նախատեսված են թե՛ սկսնակների, թե՛ արդեն մասնագիտացված մարդկանց համար։

CANVA

Canva-ն գործիք է, որը հնարավորություն է տալիս ստեղծել գրաֆիկական պատկերներ սոց ցանցերի համար: Canva-ում առկա են հազարավոր թեմփլյեթներ (шаблон) և պատկերը խմբագրելու բազում ֆունկցիաներ: Ձեզ ընդհամենը անհրաժեշտ է ընտրել, թե որ թեփլեյթի վրա եք ցանականում ստեղծել վիզուալ բովանդակությունը: Canva-ն ունի նաև հավելված, որը ավելի պրակտիկ է դարձնում վեջինիս օգտագործումը:
⠀⠀⠀⠀⠀⠀⠀⠀⠀ ⠀⠀⠀⠀⠀⠀⠀⠀⠀
Animoto


Հավելվածի միջոցով կարող եք ստեղծել և խմբագրեք տեսանյութեր, որոնք կգրավեն Ձեր հետևորդների ուշադրությունը: Դուք կարող եք ստեղծել գրավիչ տեսանյութեր օգտագործելով և միմյանց միացնելով նկարեր, տեսանյութեր և ընտրել երաժշտություն: Վերջինիս առանձնահատյությունը նրանում է, որ կարող եք ստեղծել տեսանյութեր միայն նկարներով և երաժշտությամբ, չօգտագործելով տեսանյութ, ինչպես նաև կարող եք ավելացնել տարատեսակ ձայնային էֆֆեկտներ և տեքստ:

BUFFER


Մեկ վայրից սոց ցանցերի հրապարակումների պլանավորումը կխնայի մեծ ժամանակ այլ գործերի համար: Buffer-ի միջոցով կարող եք պլանավորել,թե վիդեո հրապարակումներ, թե գրաֆիկական պատկերներով հրապարակումները: Buffer-ը ունի հավելված, թե՛ Android-ի , թե՛ iOS-ի համար:

StoryArt


Գժական հավելված է սթորիներ ստեղծելու համար: Այս հավելվածում կան տարատեսակ թեմփլեյթներ, ինչպես նաև շարժական սթորի ստեղծելու հնարավորություն: Բացի այս կգտնեք պատրատի highlight-ներ Ձեր ինստագրամյան էջը գեղեցկացնելու համար: Հավելվածը հասանելի է, թե՛ Adnroid-ի, թե՛ IOS -ի համար:

⠀⠀⠀⠀⠀ ⠀⠀⠀⠀⠀⠀⠀⠀⠀ ⠀⠀⠀⠀⠀⠀⠀⠀⠀ ⠀⠀⠀⠀⠀⠀⠀⠀⠀ ⠀⠀⠀⠀⠀⠀⠀
Facebook analytics

Հավելվածը նախատեսված է հեռախոսի միջոցով Ձեր կողմից կառավարվող ֆեյսբուքյան էջերի մասին վերլուծություններ ստանալու համար։ Այն տրամադրում է համապարփակ վերլուծություններ տարբեր ժամանակահատվածների համար։