Vkontakte-ն կսկսի աուդիոգրքեր վաճառել

ВКонтакте սոցցանցը մայիսի վերջին նոր ծառայություն է գործարկում՝ աուդիոգրքերի վաճառք։

Biblio ծատայությունն արդեն հասանելի է սոցցանցում բետա տարբերակով և հնարավոր է արդեն պաշտոնական մեկնարկից հետո, այստեղ հայտնվեն հազարավոր գրքեր։

Հայտնի է, որ  ВКонтакте-ի նոր ծառայությանը բաժանորդագրվելու համար օգտատերերը կվճարեն ամսական 299 ռուբլի։ Նաև նախատեսված է աուդիոգրքերի մեկանգամյա գնում։

Վճարումները կատարվելու են VK Pay համակարգով։