Սալվադոր Դալին սելֆի է անում թանգարանի այցելուների հետ (տեսանյութ)

Սալվադոր Դալին սելֆի է անում թանգարանի այցելուների հետ (տեսանյութ)

Սյուռեալիստ նկարիչ Սալվադոր Դալին իր հարցազրունցերից մեկում մի անգամ ասել է՝ ես հավատում եմ մահվան, բայց Սալվադոր Դալիի մահվանը՝ ոչ։ Այդպես էլ եղել է թանգարանի աշխատակիցները կենդանացրել են հայտնի նկարչին։ Ցուցահանդեսը ստացել է Dalí Lives անվանումը։ Այս ամենը ստեղծելու համար մասնագետները ուսումնասիրել են արխիվային նյութեր, 1000 ժամ ծախսել մեքենայական ուսուցման վրա։ Խոսքերը վերցված են նրա հարցազրույցներից։

Երևույթն իրապես սյուռեալ է, քանի որ հենց թանգարան մտնելիս, այցելուների առաջ հայտնվում է Դալին և պատմում իր կյանքի պատմությունը։

Դալին անգամ սելֆիներ է անում այցելուների հետ։ Ցուցահանդեսը բացվել է մայիսի 11-ին  և նվիրված է նկարչի ծննդյան 115 ամյակին։