Google-ը շարունակում է ծաղրել iPhone-ը

Pixel 3a  և Pixel 3a XL սմարթֆոնների շնորհանդեսից հետո հենց Google I/O 2019  միջոցառման ժամանակ սմարթֆոնները վաճառքի հանվեցին։ Եվ ինչպես նախորդ անգամները, այս անգամ էլ <<բարու ընկերությունը>> ամբողջ մարքեթինգային ռազմավարությունը կառուցել էր iPhone XS-ի  փնովելու վրա։

Google-ը որոշեց անգամ գնային տարբերությունը ցույց տալ գովազդային վականակների վրա՝ ակնարկելով, որ պետք չէ գնել 999 դոլար արժողությամբ սմարթֆոն, եթե կարելի է ավելի լավը ձեռք բերել 399 դոլարով։ Վահանակը ընկերությունը տեղակայել է Վաշինգթոնում։

Զվարճալի է, բայց անցյալ գովազդային վահանակի վրա փոքրիկ տառերով գրված էր, որ լուսանկարները արվել են iPhone XS-ով։