Spotify-ը նոր գործառույթ է փորձարկում

Spotify-ը նոր գործառույթ է փորձարկում

Spotify-ը նոր գործառույթ է փորձարկում, որը ստացել է Storylines անվանումը։ Նորույթը background ռեժիմում ինֆորմացիա է տալու երգի, կատարողի, ալբոմի կամ խմբի մասին։

Նորությունը նման է Instagram-ի Story-ներին։ Ծրագրավորողները նկատել են, որ այս գործառույթը հասանելի է դեռևս որոշ կատարողների և երգերի համար։ Բացի այդ, նոր գործառույթը բավական նման է Spotify-ի՝ նախկինում կիրառած գործառույթին՝ Behind the Lyrics cards-ին։

Թեստավորմանը կարող են մասնակցել և՛ iOS, և՛ Android օգտատերերը, բայց մեկ պայմանով, որ նրանց լինեն Միացյալ նահանգների կամ Նիդերլանդների բնակիչներ։