Թրամփը 1,6 մլրդ հավելյալ գումար կտրամադրի ՆԱՍԱ-ին Լուսնի ու Մարսի ուսումնասիրման համար

Թրամփը 1,6 մլրդ հավելյալ գումար կտրամադրի ՆԱՍԱ-ին  Լուսնի ու Մարսի ուսումնասիրման համար

Դոնալդ Թրամփը հավելյալ 1,6 մլրդ դոլար կտրամադրի  ՆԱՍԱ-ին Լուսնի և Մարսի ուսումնասիրության համար։ Այս մասին արդեն պաշտոնական հայտարարություն կա՝ ասել է հենց ինքը՝ Թրամփը։

Ի պատասխան այս հայտարարության,  ՆԱՍԱ-ի տնօրեն Ջիմ Բրայդենստայնը շնորհակալություն է հայտնել  Թրամփին և շեշտել, որ ս աՆԱՍԱ-ի համար  անհրաժեշտ օգնություն է։

Ավելի վաղ, ԱՄՆ վարչակազմը որոշում էր կայացրել նախապատրաստվել դեպի Լուսնի ավտոմատ սարքավորումների և տիեզերանավերի թռիչքներին, և այդ ծրագիրը օգտագործել որպես կարևոր քայլ՝ հեռու տիեզերք, առաջին հերթին՝ դեպի Մարս ուղևորությունների կազմակերպման համար: Ամերիկացի փորձագետները ակնկալում են, որ տիեզերագնացները Մարս կմեկնեն 2030-ականների կեսին:

Թեգեր: Donald Trump, Mars, Moon, NASA