Երևանում ընթանում է Թվային հմտությունների գծով Արևելյան գործընկերության տարածաշրջանային ցանցի աշխատաժողովը

Երևանում ընթանում է Թվային հմտությունների գծով Արևելյան գործընկերության տարածաշրջանային ցանցի աշխատաժողովը

Թվային հմտությունների գծով Արևելյան գործընկերության տարածաշրջանային ցանցի 6-րդ աշխատաժողովը Երևանում մեկնարկել է մայիսի 16-ին և կշարունակվի մինչև մայիսի 17-ը:

Արևելյան գործընկերության տարածաշրջանային ցանցի աշխատաժողովի համակարգող երկրներն են Հայաստանն ու Լատվիան: Երկօրյա աշխատաժողովին մասնակցում են Հայաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Մոլդովայի, Վրաստանի, Լատվիայի ոլորտային մասնագետներ, պետական կառույցների ներկայացուցիչներ և այլ հյուրեր:

Հանդիպման մեկնարկին բացման խոսքով հանդես է եկել Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: Կ. Վարդանյանը առանձնահատուկ կարևորել է էլեկտրոնային կրթությունը՝ ի դեմս «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ցանցի և «Իրական դպրոց» կրթական ծրագրերի:

 

Թվային հմտությունների գծով Արևելյան գործընկերության տարածաշրջանային ցանցի գործունեությունն ուղղված է ԵՄ ու Արևելյան գործընկեր անդամ-երկրների միջև թվային հմտությունների ոլորտում փորձի փոխանակման, կապերի խորացմանն ու համատեղ նախաձեռնությունների և ծրագրերի միջոցով ոլորտային համագործակցության ընդլայնմանը:

Թվային հմտությունների գծով Արևելյան գործընկերության տարածաշրջանային ցանցի 6-րդ աշխատաժողովն արդյունավետ հարթակ է հանդիսանում թվային հմտությունների զարգացման ոլորտում առկա փորձի փոխանակման, մարտահրավերների և համագործակցության հնարավորությունների քննարկման համար:

Թվային հմտությունների գծով Արևելյան գործընկերության տարածաշրջանային ցանցը ձևավորվել է «Տնտեսական ինտեգրման և ԵՄ քաղաքականություններին համապատասխանեցման» պլատֆորմի ներքո իրականացվող Թվային շուկաների ներդաշնակեցման ծրագրի շրջանակում:

Միջոցառման մասնակիցները կայցելեն նաև ՏՏ ընկերություններ և կրթական հաստատություններ՝ ծանոթանալու հայկական փորձին:

Միջոցառումը կազմակերպվում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) կողմից` Եվրոպական հանձնաժողովի ֆինանսական աջակցությամբ:

Թեգեր: Armenia, forum, IT, UATE