Instagram-ում հայտնի Grumpy Cat-ն այլևս չկա

Instagram-ի ամենահայտնի կատուներից մեկը Tardar Sauce, որը սոցցանցում հայտնի է որպես՝ Grumpy Cat(Ջղային կատու), սատկել է, այս մասին գրառում կա կատվին պատկանող  հաշվում։

Grumpy-ն լույս աշխարհ էր եկել 2012-ին, Instagram-ում էր հայտնվել նույն թվականին։ Իր սոցցանցային կյանքի ընթացքում Ջղային կատուն Facebook-ում ուներ մոտ 8, իսկ Instagram-ում՝ 2մլն հետևորդ։

Իսկապես կատուն հայտնի դարձավ այն բանից հետո, երբ 2013-ին Webby Awards-ի ժամանակ ստացավ <<Տարվա Մեմ>> մրցանակը։