Logitech-ը ներկայացրել է iPad Pro 2018-ի համար նախատեսված լուսավորվող ստեղնաշար

Logitech-ը ներկայացրել է iPad Pro 2018-ի համար նախատեսված լուսավորվող ստեղնաշար

Ստեղնաշարը միանում է Bluetooth-ի միջոցով և Apple-ի օրիգինալ ստեղնաշարից ավելի մատչելի է։

 Logitech-ն արտոնագրել է իր առաջին՝  iPad Pro 2018 -ի համար նախատեսված ստեղնածշարը՝ Slim Folio Pro-ն։ Այն ունի  iOS հատուկ հրահանգներով մի քանի կոճակ,  Apple Pencil-ի համար նախատեսված կապիչ և լուսավորության համակարգ՝ պայծառության երեք տարբեր աստիճանով։

Ի տարբերություն Apple-ի սովորական ստեղնաշարի, Slim Folio Pro-ն Smart Connector-ի փոխարեն միանում է  Bluetooth-ի միջոցով։ Սա նշանակում է, որ այն ժամանակ առ ժամանակ պետք է պլանշետից լիցքավորեք։ Չնայած,  Logitech-ը հայտարարում է, որ այն առանց լիցքավորման կարող եք օգտագործել 3 ամիս, եթե դրանից օգտվեք օրական 2 ժամ։

Ստեղնաշարի վրա կան նաև հատուկ կոճակներ, որոնց միջոցով հնարավոր է կառավարել էկրանի պայծառությունը։  Slim Folio Pro-ն միանում է ավտոմատ և ունի պլանշետը հարմարեցնելու տեղ։ 11 դյույմանոց  iPad Pro-ի համար Slim Folio Pro-ն հասանելի է  119,99 դոլարով, իսկ  12,9 դյույմանոց տարբերակի համար՝ 129,99-ով։