Instagram-ը դադարեցնում է Direct-ի աշխատանքը

2017 թվականի դեկտեմբերին Instagram-ը գործարկեց հավելյալ ծրագիր, որը ստացավ Direct անվանումը։ Ditrect-ը թույլ է տալիս փոխանակվել նամակներով, լուսանկարներ կամ հոլովակներով։ Մեկ տարուց փոքր ինչ երկար ժամանակահատվածից հետո, Facebook-ին պատկանող Instagram-ը որոշել է փակել այս ծառայությունը։

Instagram Direct-ը միջոց էր օնլայն ֆոտոդարանի համար  Snapchat-ի հետ մրցակցության հարցում՝ հավելվածը ինտերֆեյսով  և գործառույթներով նման էր վերջինի նմանատիպ գործառույթին։

Սոցցանցը վերջին մի քանի օրերի ընթացքում իր օգտատերերին հայտնում է այն մասին, որ գործառույթը կդադարի իր աշխատանքը։

Ըստ հեղինակների, Direct-ն ուղղակի թեստ է եղել և դրա բոլոր գործառույթները կռեալիզացվեն Instagram-ի հենց ներսում։  Գաղտնիք չէ, որ  Instagram-ը շատ հարցերում է նմանակում  Snapchat-ին, բայց որոշ բացթողուներ այնուամենայնիվ եղել են և գործառույթը դարձել է ուղղակի անօգուտ։