Անձնական տվյալների հասանելիություն սուրճ պատրաստող մեքենայի միջոցով

Avast հակավիրուսային ընկերության մասնագետները զգուշացրել են, որ հաքերները կարող են անձնական տվյալներին հասանելիություն ունենալ նաև սուրճ պատրաստող մեքենաների միջոցով։  Վտանգի տակ են նաև բանկային քարտերի և հաշվի տվյալները։

Սակայն, պետք է նշել, որ սուրճ պատրաստող մեքենաները վտանգ կարող են ներկայացնել իրենցից, եթե դրանք միացված են համացանցին և ձայնային հրահանգներ կարող է ընդունել։

Այս կերպով հեռախոսով հեռակառավարվող սարքերի միջոցով հաքերները կարող են հասանելիություն ունեալ օգտատերերի տվյալներին, հեռախոսահամարին, քարտի տվյալներին և այլն։