Ford-ի ռոբոտը օգնում է մարդկանց գործարանում (տեսանյութ)

Ford-ի ռոբոտը օգնում է մարդկանց գործարանում (տեսանյութ)

Մեքենաներ սարքելուն զուգահեռ Ford-ը, գործընթացն արագացնելու համար, իր գործարաններում ռոբոտ է ներդրել։ Ռոբոտը կարող է արագ  փոխանցել անհրաժեշտ դետալներն ու փաստաթղթերը։ Ռոբոտը բավական ճկուն է տեղանքում հեշտ կողմնորոշվելու ու շարժվելու համար։ Ford-ի հաշվարկներով, նման ռոբոտի գործարկումը մոտ 40 ժամ կխնայի յուրաքանչյուր աշխատակցի համար, որի արդյունքում նրանք  ավելի բարդ գործերով կզբաղվեն։

Ռոբոտը ստացել է Survival անվանումը, դրա  ֆունկցիոնալության կարևոր ու զարմանալի մասն այն է, որ պետք չէ որոշակի կարգավորումներ տալ, խելացի մարդուկը սովորում է ընթացքում՝ վերլուծելով  շրջապատի անցուդարձը։ Ներկայումս ռոբոտն իր թեստավորումը անցնում է Վալենսիայում տեղակայված գործարանում, որտեղ մասնակցում է  Kuga, Mondeo և S-Max բեռնատարների հավաքաման աշխատանքներին։

Ford-ը վստահեցնում է՝  Survival-ը նախատեսված չէ մարդկանց փոխարինելու համար, նրա նպատակը ուրիշ է՝ հեշտացնել Ford-ի աշխատակիցների գործը։

Թեգեր: auto, car, Ford, Help, Robot, Survival