Google-ը կարգելի Huawei ընկերությանը օգտագործել Android օպերացիոն համակարգ

Google ընկերությունը դադարեցնում է  Huawei-ի հետ համագործակցությունը, քանի որ ԱՄՆ-ի կառավարությունը վերջինիս ընդգրկել է սև ցուցակում։ Արդյունքում Huawei-ը կզրկվի Android օպերացիոն համակարգն իր սմարթֆոններում ու պլանշետներում կիրառելուց՝ հետ վերցնելով լիցենզիոն թույլտվությունը։

Այսպիսով Huawei-ը կկարողանա օգտվել Android-ից, բայց հնարավորություն կունենա կիրառել Google-ի միայն այն արտադրանքները, որոնք ունեն   ծրագրային բաց կոդեր։  Huawei սմարթֆոնների համար հասանելի չեն լինի նաև  Play Store-ն ու Google-ի հեղինակած հավելվածները։ Դրանք կաշխատեն սմարթֆոնների արդեն առկա մոդելներում միայն։

Reuters-ի փոխանցմամբ,  Huawei հետ հարաբերությունների հետագա ընթացքը դեռ քննարկվում է Google-ում։