Google-ը հետևում է համացանցում օգտատերերի գնումներին

CNBC-ի լրագրողներին հայտնի է դարձել, որ Google ընկերությունը պահանում է նաև օգտատերերի գնումների մասին տեղեկատվությունը: CNBC-ի լրագրող Թոդ Հեյզելթոնը Google-ի արխիվներից կարողացել է ստանալ վերջին 5 տարիներին իր  գնումների ցանկը։ Այս բաժնից տեղեկատվություն կարող են ստանալ բոլոր օգտատերերը։

Լրագրողը գնումներ կատարաել է այնպիսի հավելվածներով կամ սերվերներից, որոնք կապ են ունեցել Amazon, DoorDash կամ Seamless ընկերույթունների հետ։ Ինչպես նշում է լրագրողը, նա երբեք գնումներ չի կատարել  Google-ի սերվերներում տեղակայված վայրերից։

Google-ին նման մանրամասներ հայտնի են դարձել մի պարզ պատճառով՝ Gmail փոստի ուղարկված էլեկտրոնային կտրոնները ուսումնասիրվել են։ Google-ում արձագանքել են այս ամենին և վստահեցրել, որ գնուների մասին տվյալները հասանելի են միայն օգտատերերին և այ ծառայությունը ստեղծվել է օգտատերերի հարմարավետության համար։