Լրագրողները թեստավորել են 5G ցանցը. արդյունքները ապշեցնում են

Այս շաբաթ Միացյալ նահանգների տարածքում սկսվել է  Samsung Galaxy S10 5G-ի վաճառքը: Դրանից անմիջապես հետո ցանցում հայտնվեցին սմարթֆոնի թեստավորման հոլովակները:

The Verge-ի լրագրողները նույնպես մասնակցել են  5G թեստավորմանը և կիսվել արդյունքներով: Ինչպես նշում են լրագրողները՝ ներկայումս նոր սերնդի ցանցի միակ խնդիրը ընդգրկված  տարածքներն  են:

Թեստավորման համար լրագրողների  Netflix-ից սերիալի մեկ էպիզոդ են ներբեռնել,  որը տևել է ընդամենը 8 վայրկյան: Իսկ սովորական լիամետրաժ ֆիլմ ներբեռնելու համար պահանջվել է մոտ 90 վայրկյան ժամանակ:

Ներկայումս 5G ցանցը, որը ներկայացնում է  Verizon կապի օպերատորը, տարածվում է միայն Չիկագոյում և Մինեապոլիսում: Ինչպես նշում են մասնագետները, Samsung Galaxy S10 5G-ի վաճառքը կնպաստի նոր սերնդի կապի արագ տարածմանը: