ԱՄՆ-ն որոշ ժամանակով չեղարկել է Huawei-ի դեմ պատժամիջոցները

ԱՄՆ-ի վաճառքի նախարարությունը Huawei-ին ժամանակավոր արտոնագիր է տրամադրել՝ Նահանգների տարածքում բիզնես գործունեություն ծավալելու վերաբերյալ։ Այն վավերական կլինի մինչև 2019 թվականի օգոստոսի 19-ը։ Ավելի վաղ չինական արտադրողը, ԱՄՆ-ի՝ երկրի համար վտանգ ներկայացնող ընկերությունների <<սև ցուցակում>> էր հայտնվել։ Կառավարությունը հայտնել էր, որ ամերիկյան ընկերություններին արգելված էր սոֆթ վաճառել Huawei ընկերությանը։

Huawei-ի հետ համագործակցության դադարեցման մասին էին  հայտնել Google, Intel, Qualcomm և մի շարք այլ հայտնի ամերիկյան ընկերությունները։ Ամբողջ 2018-ի ընթացքում Huawei-ը շուրջ $70 մլրդ է ծախսել տենխնիկական բաղադրիչներ գնելու վրա, որից 11 մլրդ դոլարը բաժին է հասել հենց այս ընկերություններին։

Մինչև օգոստոսի 19-ը Huawei-ին թույլատրել են գնել ամերիկյան ընկերություններից սարքավորումներ, ծրագրային ապահովում, ինչից հետո չինական ամենամեծ ընկերություններից մեկը կկանգնի համակարգերի հետագա թարմացումներից զրկվելու վտանգի առաջ։ Բացի այն, որ Huawei-ը կզրկվի  Android-ի նոր տարբերակներից, չինական սմարթֆոնների համար հասանելի չեն լինի նաև  Google-ին պատկանող մի շարք հավելվածներ և ծրագրեր՝ Chrome, Play Market և YouTube։ Սա վերաբերում է միայն նոր՝ դեռևս չարտադրված սմարթֆոններին ու պլանշետներին։

 Huawei-ի դեմ կիրառվող պատժամիջոցները կապված են ԱՄՆ-ի և Չինաստանի միջև ընթացող տնտեսական պատերազմի հետ։ Վաշինգթոնը ցանկանում է Պեկինից ստանալ այնպիսի պայմանագիր, որը տնտեսապես ձեռնտու է Նահանգների համար։ Այս պայմանագրի կետերից մեկը պայքարն է մտավոր սեփականության գողության դեմ, որում ԱՄՆ-ն մեկ անգամ չէ, որ մեղադրել է չինական ընկերություններին։