Huawei- ը ներկայացրել է իր նոր սմարթֆոնները

Huawei ընկերությունը ներկայացրել է  Honor ապրանքանիշով թողարկվող սմարթֆոնների երեք մոդել՝  Honor 20-ը և Honor 20 Pro-ն և Honor 20 Lite-ը։

Honor 20-ն ունի  6.26 դյույմ անկյունագծով Full HD+ էկրան, հագեցած է  կողային եզրում տեղակայված մատնահետքերի սքաներով, 32 մպ դիմային և 4 մոդուլ ունեցող հիմնական տեղախցիկով։ Հիմնական տեսախցիկը ստացել է  48 + 12 +16 + 2 մպ հզորությամբ մոդուլներ։

Գաջեթների գունային լուծումները բազմազան են՝ կապույտ (Sapphire blue),  սև(Midnight Black) և  սպիտակ(Icelandic white): Honor 20 Pro տարբերակն ունի  6.26 դյույմ անկյունագծով էկրան և մատնահետքի սքաներ: Տեսախցիկների բնութագիչները նման են Honor 20-ին։ Այս տարբերակն ունի երկու գունային լուծում՝ կապույտ (phantom blue) և սև(phantom black ): Honor 20-ն արժի  499 եվրո, իսկ Honor 20 Pro-ինը՝ 599:

Բացի այս երկու մոդելը, ընկերությունը ևս մեկ սմարթֆոն է ներկայացրել՝ Honor 20 Lite-ը։ Այն ունի  6.21 դյույմ էկրան, 32 մպ հզորությամբ դիմացի և 24 մպ հզրորությամբ եռակի մոդուլով  հիմնական  տեսախցիկ։ Վերջինիս արժեքը   299 եվրո է։