YouTube-ը կդադարի ցույց տալ բաժանորդագրությունների ճշգրիտ թիվը

YouTube-ը կդադարի ցույց տալ բաժանորդագրությունների ճշգրիտ թիվը

2019 թվականի օգոստոսից YouTube-ը կսկսի ցույց տալ բաժանորդագրությունների ոչ թե ճշգրիտ, այլ կլորացված թիվ։ Ենթադրենք ալիքն ունի  100 500  բաժանորդ, հոսթինգը ցույց կտա  «100 000», մինչև բաժանորդագրութունների թիվն աճի՝ հասնելով 101 000-ի։

«Մենք հասկանում ենք, որ բաժանորդագրությունների ճշգրիտ թիվը կարևոր է ալիքները վարող վլոգերների համար, դրա համար ասում ենք նախապես», —ասված է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ նման որոշում են ընդունել  Instagram-ում։ Թեստային տարբերակում ֆոտոդարանը սկսեց ցույց չտալ հավանումների ամբողջական քանակը։