Huawei-ը մինչև աշուն կներկայացնի իր սեփական օպերացիոն համակարգը

Huawei-ը մինչև աշուն կներկայացնի իր սեփական օպերացիոն համակարգը

Մարտ ամիսն  Huawei-ի գլխավոր տնօրենը հայտարարեց, որ ընկերությունը նոր օպերացիոն համակարգի տարբերակ ունի՝ Android-ի հետ խնդիրներ առաջանալու դեպքում կարող է օգտագործել դա։

ԱՄՆ-ի և Չինաստանի տնտեսական պայքարի արդյունքում  Huawei-ը առաջիկայում կզրկվի Android թարմացումներ ստանալու հնարավորոթյունից։ Վերջնաժամկետը մինչև օգոստոսի 19 է։

Սակայն, Huawei-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ պատրաստվում են մինչև աշուն  ներկայացնել սեփական օպերացիոն համակարգը։ Huawei-ի ինժեներները այնպիսի օպերացիոն համակարգ են մշակում, որը կաշխատի սմարթֆոններում, պլանշետներում և համակագիչներում։ Մնացած մանրամասները դեռևս հայտնի չեն։