Microsoft-ը կարող է դադարեցնել համագործակցությունը Huawei-ի հետ

Microsoft-ը կարող է դադարեցնել համագործակցությունը Huawei-ի հետ

Microsoft-ը ևս դադարեցնում է աշխատանքը Huawei ընկերության հետ։ Մայիսի 20-ին ամերիկյան ընկերությունը նամակներ է ուղարկել տարբեր երկրներում գտնվող իր ներկայացուցչություններ՝ տեղեկացնելով Huawei-ի հետ գործակցությունը դադարեցնելու մասին:

Huawei-ի արտադրության  նոութբուքներում կիրառվում է  Microsoft-ի Windows համակարգը, իսկ տվյալների պահպանման համար կիրառվում է  b2b և Huawei Cloud ծառայությունները։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Huawei-ը և նրա 70 ստորաբաժանումները ներառվել են ԱՄՆ Առևտրի նախարարության «սև ցուցակ»: Սակայն ավելի ուշ հայտնի էր դարձել, որ մինչև օգոստոսի 19-ն ամերիկյան կողմը թույլատրել է չինական ընկերությանը աշխատել երկրում:

Թեգեր: crash, economic, Huawei, Microsoft