Դեռահասը երկու գիտական կոչում է ստացել

Դեռահասը երկու գիտական կոչում է ստացել

Ամերիկաբնակ 14-ամյա պատանին՝ Քելթոն Կոստիսը մագիստրոսի կոչում է ստացել: Սա տղայի երկրորդ գիտական կորումն է: Նա 9 տարեկան հասակում արդեն ընդունվել էր  Նեբրասկայի  Բելվյուի համալսարանը: 12 տարեկանում ստացել է տեխնոլոգիաների մասնագիտությամբ բակալավրի կոչում, որից հետո տեղեկատվական կառավարման բաժնում պաշտպանել է մագիստրոսական թեզը:

Բնականաբար, տղային շրջապատողները, երբ իմանում են նրա գիտական աստիճանի ու տարիքի մասին՝ զարմանում են: Մագիստրոսը նաև չի մոռանում առողջ ապրելակերպի մասին՝ ազատ ժամանակ  զբաղվում է սպորտով, սիրում է լողալ:

Կոստիստն իր դիպլոմը կստանա հունիսի սկզբին:

Թեգեր: science, young, youth