Rolls-Royce-ը Wraith կուպեի հատուկ շարք է թողարկել

Rolls-Royce մեքենաշինական ընկերությունը  ներկայացրել է Wraith կուպեի հատուկ շարք, որը ստացել է  Eagle VIII անվանումը: Շարքը կազմված է շուրջ 50 ավտոմեքենայից և նվիրվել է 1919-ին թռիչք  իրականացրած  երկու անգլիացի օդաչուներին՝ Արթուր Բրաունին և Ջոն Օլքոքին: Վերջիններս իրականացրել են առաջին անընդհատ թչռիչք  Ատլանտյան օվկիանոսով վրայով:

Rolls-Royce Wraith Eagle VIII մոդելի երկգույն երանգը՝ բաց և մուգ մոխրագույնի համադրությամբ, կոչված է հիշեցնելու գիշերային թռիչքի մասին: