«Գահերի խաղը» թեմայով Samsung Galaxy Fold` Caviar-ից (տեսանյութ)

HBO հեռուստաալիքի «Գահերի խաղը» հայտնի սերիալը, որի վերջին սերիան ցուցադրվեց մայիսի 19-ին ոգեշնչել է  Caviar ռուս-իտալական ընկերությանը, և մասնագետները ստեղծել են սերիալի թեմայով  լյուքս դասի  սմարթֆոն:
Caviar-ի մասնագետները թանկարժեք մոդելի համար  օգտագործել են Samsung  Galaxy Fold  ճկվող հեռախոսը: Գաջեթը զարդարված է ոսկուց պատրաստված թեմատիկ նախշերով՝ վիշապով, առյուծով և գայլով, ինչպես նաև Վեստերոսի քարտեզով: Մոդելը թողարկվել է սահմանափակ քանակությամբ՝ ընդամենը 7 օրինակ և վաճառվելու է 8200 դոլարով: