Amazon-ը սկսել է վաճառել Motorola-ի նոր մոդելը նախքն դրա ներկայացնելը

Ինտերնետ ամենամեծ խանութը ոչ միայն մինչև ներկայացնելը վաճառքի է հանել Motorola Moto Z4 մոդելը, այլ նաև հասցրել է վաճառել մի քանի օրինակ։

Amazon-ը, սակայն, որոշ ժամանակ անց արագ հեռացրեց սմարթֆոնի վաճառքի էջը, բայց համացանցը հիշում է ամեն ինչ՝ Motorola Moto Z4-ը, որը, այսպես ասած, նախատեսված է  Amazon-ի համար կունենան  Alexa ձայնային օգնականի հնարավորություն։

Moto Z4-ը ունի  6,4 դյույմանոց OLED էկրան և այնտեղ ներկառուցված մատնահետքի սքաներ։ Համալրվել է  Snapdragon 675 պրցեսորով, 4 գբ օպերատիվ և 128 գբ ներկառուցված հիշողությամբ, ունի նաև microSD կրիչի հնարավորություն։ Moto Z4-ի իրավունքները պատկանում են Lenovo ընկերությանը, որը Motorola  բրենդը ձեռք էր բերել 2014 թվականին։

Առաջին գնորդներն արդեն հասցրել են ուսումնասիրել սմարթֆոնն ու հոլովակներ նկարահանել դրա մասին։ Ի դեպ, նրանք բավական տպավորված են։