Huawei-ը կթողարկի սեփական օպերացիոն համակարգը 2020 թվականին

Huawei-ի ներկայացուցիչները  TechRadar պարբերականին պատմել են, թե ինչպես ու ինչ օպերացիոն համակարգ են մշակելու Android-ի հետ կապված սահմանափակումներից հետո։ Ըստ նախնական տվյալների, նոր օպերացիոն համակարգը շուկայում կհայտնվի 2020 թվականին։

Օպերացիոն համակարգը ստացել է HongMeng ծածկագրային անվանումը և արդեն իսկ մշակվել է 5 տարիների ընթացքում։ Նորույթը ունի Android-ի բոլոր հավելվածների հնարավորությունը կունենա, բայց հավելվածները չեն լինի  Google Play-ից, այլ սեփական օնլայն խանութից՝ AppGallery-ից։