Uber-ը սկսել է արգելափակել ցածր վարկանիշ ունեցող օգտատերերին

Uber օնլայն տաքսի ծառայությունը սկսել է արգելափակել ցածր վարկանիշ ունեցող օգտատերերին։ Այս գործառույթը ակտիվ է դեռևս միայն Կանադայի և ԱՄՆ-ի տարածքում։

Վականիշային աղյուսակում լավ դիրքեր գրավելու համար շատ ջանք պետք չէ գործադրել՝ բավական է չաղտոտել մեքենայի մեջ, չզզվեցնել վարորդին և չփորձել վարորդի նկատմամբ բռնություն կիրառել։

Uber-ը խոստացել է, որ արգելափակումից առաջ օգտատերը կստանա ծանուցում և հնարավորություն կունենա վերանայել իր պահվածքն ու բարելավել դիրքերը։

Թե ինչպիսին պիտի լինի օգտատիրոջ վարկանիշը, որպեսզի ընկերությունը արգելափակի նրան, հայտնի չէ։