Ծիծեռնակաբերդի խճուղում ՏՏ ոլորտը սպասարկող շենք կկառուցվի

Կառավարությունն մայիսի 30-ի նիստում հավանություն տրվեց Արմեն Տեր-Տաճատյանի ներկայացված՝ Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղու 33 հասցեի և դրան հարակից՝ 1.422214 հա և 0.2605 հա հողամասերում տեխնոլոգիական հագեցվածության շենքային համալիրի կառուցման ներդրումային ծրագրին:

Առաջարկը  ներկայացրեց Տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Եղիշե Տերտերյանը՝ նշելով, որ ներդրումային ծրագիրն առնչվում է ՏՏ ոլորտին:

Նշված տարածքի կադաստրային արժեքը 98.98 մլն դրամ է, որն ուղղակի վաճառքով կօտարվի Արմեն Տեր-Տաճատյանին: Հողամասերը պետք է  օգտագործվեն բացառապես տեխնոլոգիական  բազմաֆունկցիոնալն համալիր կառուցման համար: Տվյալ տարածքը տրամադրվելու է 99 տարի ժամկետով:

Նշվում է, որ ավարտական ակտն ընկերությանը տրամադրելուց և կառուցված շենքի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցելուց հետո տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի Երևանի քաղաքային ծրագրերին օժանդակելու նպատակով վերջինս պարտավորվում է Երևան համայնքին նվիրել 300 քմ աշխատանքային տարածք՝ վերանորոգված վիճակում:

Շինարարություն ընթացքում նախատեսված է400 նոր աշխատատեղի ստեղծում, որից հետո կստեղծվեն 300 նոր ոլորտի հետ առնչվող աշխատատեղ:

Շինարարությունը տևելու է մոտ 4 տարի: