Facebook-ը սկսել է բանակցել ԱՄՆ-ի ղեկավարության հետ սեփական կրիպտոարժույթ ստեղծելու ուղղությամբ

Facebook-ը սկսել է բանակցել ԱՄՆ-ի ղեկավարության հետ սեփական կրիպտոարժույթ ստեղծելու ուղղությամբ

ԱՄՆ-ում սկսել են բանակցություններ վարել Facebook-ի հետ ընկերության սեփական կրիպտոարժույթի թողարկման հետ կապված։ Այս մասին գրում է  Financial Times-ը։

Ներկայումս երկու կողմն էլ փորձում է հասկանալ, թե ինչքանով է իրատեսական Facebook-ի մտահղացումը՝ ներկայումս գործող օրենքների շրջանակում։

Այն, որ  Facebook-ը պատրաստվում է սեփական կրիպտոարժույթ ստեղծել հայտնի դարձավ 2018-ին։