ՀՀ ՊՆ-ն հայտարարում է ՏՏ ոլորտում մասնագիտացված զորակոչիկների մրցույթ

ՀՀ ՊՆ-ն և «Հայտեք» կիբեռանվտանգության կենտրոնը զինված ուժերի կարիքների համար ՏՏ և բարձր տեխնոլոգիաների մասնագետների «Արդի տեխնոլոգիաների խմբում» զինծառայության նշանակելու ընտրության նպատակով հայտարարում են մրցույթ:

Մրցույթին կարող են մասնակցել 2019թ. ամառային զորակոչին ենթակա զորակոչիկները` հետևյալ մասնագիտություններով. ծրագրավորում, ցանցային/համակարգային ադմինիստրացիա, կիբեռանվտանգություն: Այս մասին հայտնում է ՊՆ կայքը։

Ցանկացողները մինչև հունիսի 23-ը կարող են գրանցվել atmk.mil.amկայքում:

Հարցերի համար գործում է էլ. փոստ՝ [email protected], հեռախոս՝ +374 10 294416:

Մրցույթի ընթացքի մասին կարող եք կարդալ այստեղ։