Huawei-ը հրաժարվել է Samsung-ի հետ մրցակցության գաղափարից

Չինական տեխնոհսկաներից մեկը՝ Huawei-ը, որի սարքավորումները հայտնվել են ԱՄՆ-ի և Չինաստանի տնտեսական պատերազմի հորձանուտում, կրճատում է նոր սմարթֆոնների հավաքման գործընթացը։ Այս մասին հայտնել է  The South China Morning Post պարբերականը։

Ստեղծված իրավիճակից հետո Huawei-ը որոշել է փոփոխել 2020 թվականի  գծագրած ռազմավարությունը։ Հիշեցնենք, որ ընկերությունը պատրաստվում  էր 2020 թվականին բոլոր առումներով առաջ անցնել շուկայի առաջատարից՝ Samsung-ից։

Չնայած դրան, ցանցում լուրեր են շրջանառվում, որ Huawei-ը սեպտեմբերի 22-ին կներկայացնի  Mate 30 նոր շարքը։ Բացի այդ ընկերությունն աշխատում է սեփական օպերացիոն համակարգ ստեղծելու ուղղությամբ․ բացառված չէ, որ աշնանը կներկայացվի նաև դա։