Անիվների վրա Mac Pro, նոր iOS, macOS, watchOS․ ի՞նչ ներկայացրեց Apple-ը WWDC 2019-ի ընթացքում

Հունիսի 3-ին Apple-ը  WWDC ամենամյա միջոցառման շրջանակում ներկայացրեց ծրագրային ապահովման նորությունները։ Ամենակարևոր հատվածն այս ամենում 28 միջուկանի  Mac Pro-ն է ու օպերացիոն համակարգերի նոր թարմացումները։

Mac Pro

Նոր Mac Pro-ն ստացել է  28 միջուկանի  Intel Xeon պրոցեսոր և ինչն է զարմանալի՝ գաջեթն ունի անիվներ։ Նորույթը ստացել է 32 դյույմանոց 6K էկրան։ Գաջեթի ամենամատչելի տարբերակի գհինը տատանվում է  $4999-5999 դոլարի սահմանում։ 

iOS

iOS-ի 13-րդ տարբերակը կաշխատի երկու անգամ ավելի արագ, քան 12-ը։ Սա ներկառուցված նոր ալգորիթմի շնորհիվ։ Այստեղ ավելացվել է նաև  macOS-ում արդեն գործող մուգ թեման։ Այստեղ կարելի է արդեն տեքստեր մուտքագրել սվայփելով։

https://www.youtube.com/watch?v=E5Jg4Wm9b7o

Թարմացված է «Քարտեզ» հավելվածը։ Այստեղ կարելի է արդեն հույսը դնել դետալիզացիայի վրա և քարտեզը դիտել ամբողջ էկիրանով։ Ցանկացած հավելված կարելի է մուտք գործել Apple ID-ի միջոցով։ Բացի այս iOS-ը թույլ չի տա կողմնակի ալիքներին կարդալ անձնական տվյալները։ Թարմացվել է տեսախցիկը՝ լուսանկարները սմարթֆոնում խմբագրելը դարձել է կրկնակի հեշտ։ Ինչ վերաբերում է տեսագրություններին՝ դրանք կարելի է շրջել ուղղահայաց հենց սմարթֆոնում։

iOS 13-ը, սակայն, նախատեսված չի լինի iPad-ի համար։ Պլանշետը կստանա նոր՝ iPadOS օպերացիոն համակարգ։ Հիմա համակարգը հասանելի է փորձնական տարբերակով, բոլորին հասանելի կլինի աշնանը։

macOS

Նոր macOS-ը ստացել է  Catalina անվանումը։ Կանխատեսելի էր, որ Apple-ը <<կսպանի>> iTunes-ը և դրա տեղը կստեղծի երեք նոր հավելված՝ Music, TV և Podcasts.

Հիմա  macOS-ում հնարավոր է կիրառել նաև iPad-հավելվածներ։ Եվ մեկ հետաքրքիր լուծում է  Find My հավելվածը, որը միավորում է  Find My Friends և Find My iPhone ծառայությունները։ Օգտատերերը կկարողանան գտնել իրենց սմարթֆոնն անգամ այն դեպքում, երբ դրանք միացված չեն ինտերնետին։

Սա էլ ամբողջական տարբերակով կներկայացվի աշնանը։

watchOS

Apple Watch-ը կունենա հավելվածների սեփական խանութը։ Խելացի ժամացույցները կդառնան ավտոնոմ, բայց սա վերաբերում է բացառապես LTE կապ ունեցող գաջեթներին։