Samsung-ի նոր սմարթֆոններում կլինի AMD-ից գրաֆիկա

Samsung-ի նոր սմարթֆոններում կլինի AMD-ից գրաֆիկա

Samsung-ը պատրաստվում է ինտեգրել Radeon գրաֆիկական պրոցեսորներ, որոնք տեղակայվելու են իրենց արտադրության  Exynos չիպերում։ Ընկերությունը հույս ունի, որ նման կերպ գաջեթները աշխատանքն ավելի արդյունավետ կլինի։

 Radeon-ի տեխնոլոգիան օգտագործվում է սեղանի և խաղային  համակարգիչնեչրում, ինչպես նաև Sony PlayStation 4 և  Xbox One խաղային կցորդներում։

Այսպիսով,  Exynos չպիերը, որոնք քննադատության են ենթարկվում իրենց ավտոնոմության համար, կկարողանան մրցակցել Qualcomm-ի հետ, իսկ մոբայլ գեյմերները կկարողանան ունենալ ավելի իրատեսական գրաֆիկա։