Tinder-ն արդեն թույլ է տալիս նույնականացնել սեռական պատկանելիությունը

Tinder-ը հիմա օգտատերերին թույլ է տալիս հավելվածում նշել սեռական  պատկանելիությունը։ Ըստ Tinder-ի սա կօգնի մարդկանց  հանդիպման հրավիրել համապատասխան օգտատիրոջ։

Օգտատերերը կարող են ընտրել 9 կետերից մեկը՝ ուղիղ, բիսեքսուալ և այլն։ Օգտատերերը կարող են ընտրել, թե որտեղ կարող է ցուցադրվել տվյալ տեղեկատվությունը։

Նոր գործառույթը հասանելի է բոլորի համար՝ նախկինում գրանցված օգտատերերը կարող են խմբագրել իրենց հաշիվը և ավելացնել տվյալ տեղեկատվությունը, իսկ նոր գրանցվողները կարող են ավելացնել դա Tinder-ում գրանցվելու ընթացքում։  Բացի այդ, կարելի է մտցնել կարգավորումներ, ըստ որի նույն պատկանելիության  մարդկանց հաշիվները կցուցադրվեն առաջնային կարգով։

Կարգավորումը դեռևս հասանելի է միայն  ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Իռլանդիայի, Հնդկաստանի, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի տարածքում։