Ամփոփվեց «Ստեղծարար միտք» մեկամյա բզինես ծրագիրը

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում ամփոփվեց 2018-ին մեկնարկած «Ստեղծարար միտք» ծրագիրը:  Ծրագիրն իրականացվել  է Բրիտանական խորհրդի կողմից Կենտրոնական Ասիայում (Ղազախստան, Ուզբեկստան, Ղրղստան), Հարավային Կովկասում (Ադրբեջան,Հայաստան և Վրաստան) և Ուկրաինայում:

«Ստեղծարար Միտքը» հնգամյա նախաձեռնություն է, որը  նպաստում է  ստեղծարար ձեռնարկատիրական կրթության զարգացմանը՝ աջակցելով այս ոլորտում Միացյալ Թագավորության և ծրագրի մասնակից յոթ երկրների, ներառյալ Հայաստանի ուսումնական հաստատությունների միջև միջազգային համագործակցության ձևավորմանը: «Ստեղծարար միտք»-ը  համագործակցական ծրագիր է բրիտանական բուհերի հետ, որոնցից Պոլիտեխնիկը համագործակցել է Chance School և City University  հաստատությունների հետ:

Մեկ տարվա ընթացքում շուրջ 1000 ուսանող և դասախոս ձեռք են բերել գիտելիքներ «Ձեռնարկատիրական հմտություններ և դասավանդում» դասընթացներից: Իրականացվել են լեզվի դասընթացներ և շուրջ 30 դասախոս անցել է վերապատրաստում:

Ամփոփելով ծրագրի մեկ տարին «Ստեղծարար միտք» ծրագրի ՀԱՊՀ համակարգող Ամալյա Մխիթարյանը նշում է՝, որ «հիմնական մասնակիցների տարքային շեմը եղել են 15-18 տարեկան պատանիները՝ Պոլիտեխնիկական համալսարանից, քոլեջից և ավագ դպրոցից: Ծրագրում ընդգրկված են եղել նաև այլ բուհերի ուսանողներ»:

Ամալյա Մխիթարյանի խոսքով, անկախ ընտրած ոլորտի՝ տեխնիկական, թե՝ հումանիտար, կարևոր է, որ յուրաքանչյուր ուսանող ունենա նաև ձեռնարկատիրական հմտություններ՝ ստեղծած նախագիծն առաջ տանելու համար:

Գործունեության մեկ տարին ամփոփվեց կարճ վիդեո ձևաչափով գաղափարների մրցույթով, որի արդյունքում ընտրվեց 5 ոլորտային հաղթող:

Սյուզան Թոսունյան