Facebook-ն արգելել է Huawei-ին նոր սմարթֆոններում օգտագործել իրեն պատկանող հավելվածները

Facebook-ն արգելել է  Huawei-ին նոր սմարթֆոններում իրեն պատկանող հավելվածներն օգտագործել։ Խոսքը Facebook App-ի, WhatsApp-ի և Instagram-ի մասին է։ Սա ևս ԱՄՆ-Չինաստան տնտեսական պայքարի արդյունքն է։

Ընկերությանն   արգելված է 2019-ի օգոստոսի 19-ից հետո առանց ԱՄՆ իշխանությունների թույլտվության երկրի տարածքում վաճառել   Huawei  արտադրանք։

Աշխարհի №3 տեխնոընկերության հետ համագործակցության դադարի մասին են հայտնել արդեն ARM, Broadcom, Google, Intel, Microsoft, Qualcomm և այլ ընկերությունները։

Huawei-ին հեռացնում են համաշխարհային տեխնոֆորումների խորհուրդների կազմից, մայիսի 25-ին պարզ դարձավ, որ ընկերությունը հեռացվել է նաև SD Association-ից։