Xiaomi-ն պատմել է, թե ինչպես է հաջողացրել տեսախցիկը ներկառուցել էկրանի մեջ

Անցյալ շաբաթ  Oppo և Xiaomi ընկերությունները ցուցադրեցին իրենց նոր և առաջին սմարթֆոնները, որոնց տեսախցիկը ներկառուցված է էկրանում։ Xiaomi թոփ մենեջեր Վան Սյանը  Twitter-ում պատմել է, թե ինչպես է դա նրանց հաջողվել։ Տեսախցիկը տեղակայված է գաջեթի վերին հատվածում և այդ հատվածում տեսախցիկն այնպիսի էկրանի տակ է թաքցրած, որ նկարահանմանը դա չի խանգարում։