Օվկիանոսում ամեն տարի 1 տոննա պլաստմաս է հայտնվում

Ամեն տարի օվկիանոսներում հայտնված պլաստմասի քանակը հասնում է մոտ 12 մլն տոննայի, այս մասին հայտնում է Վայրի բնության համաշխարհային հիմնադրամը: Պլաստմասը կազմում է ամբողջ օվկիանոսի աղբի 1/3 մասը և սննդի հետ ներթափանցում է կենդանիների օրգանիզմ։

Համաշխարհային կազմակերպությունից նշում են, որ օվկիանոսների էկոհամակարգերի իրավիճակի վրա ազդում են նաև կլիմայի գլոբալ փոփոխությունները և մթնոլորտում ածխաթթու գազի կենտրոնացման բարձրացումը:

Վերջին 50 տարում մթնոլորտում զգալիորեն ավելացել է ածխաթթու գազի կենտրոնացումը, ինչին նպաստել են կլիմայական փոփոխությունները, հանածո վառելիքի այրումը և անտառահատումները:

Օդում այդ նյութերի կենտրոնացման բարձրացման հետևանքով տառապում են օվկիանոսի բնակիչները, որոնք հանդիսանում են սննդի շղթայի հիմքը:

Նշվում է, որ խոշոր գիշատիչ ձկնատեսակների 90 տոկոսն այլևս չի վերականգնվի և չի հասնի նախկին թվաքանակին: