Ցանցում հայտնվել են Huawei OS-ի առաջին լուսանկարները

Ցանցում հայտնվել են Huawei OS-ի առաջին լուսանկարները

ԱՄՆ պատժամիջոցների հոսքի տակ ընկած Huawei-ը պատրաստվում է ներկայացնել սեփական օպերացիոն համակարգը: Այն պետք է ներկայացվի երկու ամսից, այս մասին հայտնել է Global Times պարբերականը։ Բացի այդ, ցանցում են հայտնվել նաև նոր օպերացիոն համակարգի լուսանկարները։

Միջազգային շուկայում այն կստանա Oak OS անվամումը, իսկ Չինաստանում՝ Hongmeng։ Համացանցում հայտնված սքրինշոթերը շատ բանի մասին չեն պատմում, երևում է միայն ինտերֆեյսը և ներքին դասավորվածությունը։

Լուսանկարները հրապարակել է  Huawei Central-ը։