Rivian էլեկտրամեքենաները կլիցքավորեն մեկը մյուսին

Էլեկտրական ամենագնաց Rivian մոդելներ կարող են լիցքավորել մեկը՝ մյուսին։ Բացի այդ, ընկերությունը ևս մեկ տեխնոլոգիա է մշակել, ըստ որի մեքենաները մեկ լիցքավորմամբ կկարողանան ավելի երկար ճանապարհ գնալ։

Rivian-ն իր մեքենաները ներկայացնում է որպես՝ «արկածների համար նախատեսված մեքենաներ», դրա համար էլ հեղինակները մտածել են մեկը մյուսից լիցքավորվելու տարբերակը։ Սա անհրաժեշտ կլինի, երբ մեքենենարը գտնվեն լիցքավորման կայաններից հեռու։ Բացի այս  Rivian-ը մարտկոցների փոփոխման համակարգ է գրանցել, որը դրվելու է պիկապի հետնամասում։