Լոնդոնում անվերջանալի լողավազան կկառուցեն

Լոնդոնյան հյուրանոցներից մեկի 55-րդ հարկում պատրաստվում են անծայրածիր լողավազան կառուցել։ Անծայրածիր անվանումը տվել են, քանի որ պանորամային տեսք ունի՝ լողավազանից երևում է ամբողջ քաղաքը։

Լողավազանը ունենալու է 600 հազար լիտր ծավալ և տաքացման ավտոմատացված համակարգ, քանի որ այդպիսի բարձրության դեպքում ցուրտ կլինի։ Հետաքրքիր է, որ լողավազանը չի ունենա աստիճան՝ ըստ հեղինակների մարդիկ այնտեղ են հայտնվելու սուզանավի միջոցով։

Լողավազանի նախագիծն ամբողջությամբ պատրաստ է, իսկ շահագործման այն կտրվի 2020 թվականին։