Youtube-ում կարգելվեն խտրականություն պարունակող տեսանյութերը

Youtube-ում կարգելվեն խտրականություն պարունակող տեսանյութերը

YouTube կայքն այսուհետ կարգելափակի այն տեսանյութերը, որտեղ հեղինակը խոսում է մեկ այլ մարդու նկատմամաբ առավելություն ունենալու մասին։ Այս մասին արդեն կա պաշտոնական տեղեկատվություն հարթակի բլոգում։

Արգելքը կգործի այն տեսանյութերի համար, որոնցում արդարացվում է խտրականությունը, մեկուսացումն ու խոսվբում է  տարիքի, սեռի, ռասայի, կաստայի, կրոնի, սեռական կողմնորոշման և վետերանի կարգավիճակի մասին։ Չեն թույլատրվի նաև ազգայնամոլություն քարոզող, ցեղասպանությունները դրժող և դաժան կամ բռնություն պարունակող տեսանյութերը։ Օրինակ՝ դպրոցում կրակոցներ և այլն։

Նոր համակարգն ուժի մեջ կմտնի առաջիկա ամիսներին, իսկ մինչ այդ տեսանյութերը հոսթինգից կհեռացվեն պատահականորեն։

 

Թեգեր: delete, video, Youtube