Շաբաթվա նորույթը՝ Bluetooth բարձրախոս վզին ամրացնելու համար

Bose SoundWear Companion.ը նոր բարձրախոս է, որը ամրացվում է վզին։ «Երաժշտական օձիքը» բավական հարմար է և այն միանում է սմարթֆոնին կամ պլանշետին  Bluetooth-ի մջոցով։ Կարելի է նաև խոսել հեռախոսով։

Դիզայնի և նյութերի քանակի առումով անհանգստանալ պետք չէ, քանի որ բարձրակարգ են, իսկ ահա հնչողությունն այդքան էլ չի տպավորում։ Հի նականում հնչողության անհարմարություն այն է, որ բարձրախոսը, գտնվելով վզի հատվածում, ձայնը փոխանցում է ներքևից վերև, ինչը մարդկային ականջի համար անսովոր է։

Մեկանգամյա լիցքավորմամբ բարձրախոսը կարելի է անդադար օգտագործել 12 ժամ և ևս 3 ժամ կպահանջվի լիցքավորումը թարմացնելու համար։ Պատյանը շարժական է, բարձրախոսը պաշտպանված է հեղուկից և սմարթֆոնի միջոցով կարելի է կարգավորել բարձր և ցածր հաճախությունները։