Google-ում նոր վիրուս են հայտնաբերել

Կասպերսկի լաբորատորիայի  փորձագետները Google-ում նոր խոցելիություն են գտել։ Խոցելիությունը հայտնաբերվել է Google-ի օրացույցում։ Խարդախները ծանուցումներ են ուղարկել օրացույցի տեսքով, որոնք դեպի ֆիշինգային՝ կեղծ կայքեր տանող

Վերոնշյալ կայքը պարգևատրում է առաջարկում հարցման մասնակցելու համար: Այնուհետև պարզվում է, որ դրամական պարգևը ստանալու համար օգտատերը պետք է որոշակի վճարում կատարի, որի համար էլ պետք է նշի բանկային քարտի տվյալները և անձնական տեղեկություններ, մասնավորապես՝ անունը, հեռախոսահամարը և հասցեն: Այդ բոլոր տվյալներն ուղարկվում են չարագործներին: