Հայտնի են Windows-ի համար նախատեսված նոր iCloud-ի կարևոր գործառույթները

Apple-ը ներկայացրել է Windows-ի համար նախատեսված  iCloud-ը։ Ընկերությունը նշել է նորույթի կարևոր գործառույթները․

— նկարների և հոլովակների անվտանգ պահպանում iCloud-ում։  iCloud Photos-ի միջոցով iPhone, iPad կամ iPod touch սարքերով նկարահանված բոլոր լուսանկարները և հոլովակները ամպում կպահպանվեն ինքնաբերաբար

—լուսանկարներով և հոլովակներով կիսվելու ընդհանուր թղթապանակը՝ ընտրված օգտատերերով

— ցանկացած սարքից հասանելիություն թղթապանակին iCloud Drive-ի միջոցով

— Կոնտակտների, էլ․ փոստի, օրացույցի և այլ ծրագրերի ավտոմատ նույնականացում  iCloud-ի միջոցով՝ iPhone, iPad, iPod touch, Mac և PC Windows 10 սարքերի միջև։