Bentley-ն ներկայացրել է Flying Spur նոր մոդելը

Bentley-ն հերթական նոր մոդելն է ներկայացրել, որը ստացել է   Flying Spur անվանումը: Նորույթը «բյուջետային» սեդան է:

Ի դեպ, մասնագետները կարծում են, որ իր տեխնիկական բնութագրով այն ավելի հզոր է,  քան  Porsche Panamera-ն և Mercedes-AMG S-Class-ը:

Ավտոմեքենայի երկարությունը   5.3 մետր է, լայնությունը՝ 1.96, բարձրությունը՝ 1.49 մետր: Կշռում է  2.5 տոննա: Անվահեծերի տրամագիծը կազմում է 22 դյույմ: Այս մոդելն առաջինն է, որն ունի   4 անիվների էլեկտրոնային կառավարման համակարգ:

Շարժիչի հզորությունը կազմում է 635 ձիաուժ: 100 կմ/ժամ արագությունը նորույթը զարգացնում է 3.8 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կազմում է 333 կմ/ժամ:

Մեքենան վաճառքում կհայտնվի 2020-ին: